Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի լիգայի հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 4-ին և 11-ին կկայանան 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաև հայ մրցավարական անձնակազմերը. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
 
“Հիբեռնիանս” (Մալթա)-“Վոյվոդինա” (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին “Տա Կալի” մարզադաշտում:
 
“Ինտեր” (Ֆինլանդիա)-“Վիկինգուր” (Ֆարերյան կղզիներ) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին և 2-րդ օգնականներն են Էրիկ Արևշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Տուրկու քաղաքի համանուն մարզադաշտում:




Լրահոս