Այրվել է խոտածածկ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` 15.08-ին: Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:
***
Հուլիսի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.00-ին: Այրվել են 3000 քմ խոտածածկ տարածք և 30 ծառ, որից 4-ը՝ բերքատու:




Լրահոս