Դավթաշենում թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել են աղիքային խանագրման երևույթներով դեպքեր, որոնց պատճառը եղել է խմելու ջուրը:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թունավորման կապակցությամբ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և ձեռնարկվել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:
 
Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սռտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է “Թալինի” ԲԿ: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի:
 
Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված բակային համայցի արդյունքում առկա է երեք հիվանդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է:
 
Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:




Լրահոս