Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը մկանային վնասվածքի պատճառով մեկ ամսով շարքից դուրս է մնացել: Այդ մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ընթացիկ մրցաշրջանում Չեխը Պրեմյեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում և բաց թողել նույնքան գնդակ:
«Չեխը լուրջ մկանային վնասվածք ունի: Խնդիրն ի հայտ է եղել մինչ «Սոունսի»-ի դեմ խաղը, սակայն Չեխը հայտարարել էր, որ 100 տոկոսով պատրաստ է:
«Պետք է վստահել ֆուտբոլիստին, Չեխը 33 տարեկան է և պրոֆեսիոնալ: Երբեմն ցանկություն կա, որպեսզի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գան մի փոքր ցավով, չէ՞ որ մարտին լավ մարզավիճակում լինել հնարավոր չէ»,- նշել է Չեխը: