Ահազանգ. Սևանա լճում ձկնորսներ են անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):

Փրկարարներն այս պահին Սեւանա լճում փնտրում են ձկնորսներին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս