Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել թուրքական ընդդիմադիր Zaman թերթի խմբագրության շենքի մոտ հավաքվածների դեմ, փոխանցում է Reuters-ը:
Մարտի 4-ին դատարանի որոշմամբ Zaman թերթում նոր ղեկավարություն էր նշանակվել:
Գործակալության տվյալների համաձայն՝ խմբագրության շենքի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր վանկարկում էին՝ «Ազատ մամուլին անհնար է լռեցնել»:
Zaman-ը Թուրքիայում մնացած սակավաթիվ ընդդիմադիր թերթերից է՝ երկրի իշխանությունների կողմից քաղաքական ճնշումների ֆոնին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան