Հայտնաբերվել է կորած ձկնորսներից մեկի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին, ժամը 11.50-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից  են դուրս եկել Սևանա լիճ` ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են  մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):  Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մարտի 5-ին, ժամը 09.15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակաով դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով¸ փ/ծ գնդապետի գլխավորությամբ:

Ժամը 10.15-ից մինչև 16.15-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, ժամը 16.17-ին, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մարտի 6-ին, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները:  Ժամը 09.39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս