Հայաստանում ավտոմեքենաների համարանիշերում կօգտագործվեն նոր տառեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվող տառերին կավելանան նաև «G» և «X» տառերը: Այդ մասին  համապատասխան որոշում կընդունվի մարտի 10-ին կայանալիք կառավարության նիստի ժամանակ:

Ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը:

Նշված հարցը կարգավորելու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով գործող որոշման 3-րդ հավելվածը նոր խմբագրությամբ շարադրվելու արդյունքում 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշերում, բացի «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերից, կարող են օգտագործվել նաև «G» և «X» տառերը:

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:




Լրահոս