«Բարսելոնա»-ն նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը մտադիր են ամռանը ձեռք բերել երեք ֆուտբոլիստի, հայտնում է «Marca»-ն:

Աղբյուրը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին նոր ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար կհատկացվի 50 մլն եվրո: Դրան կավելանա  նաև այն գումարը, որը իսպանական ակումբը կստանա վաճառված ֆուտբոլիստների համար:

Առաջնային է պաշտպանների ձեռքբերումը, քանի որ բելգիացի Թոմաս Վերմալենն ու իսպանացի Մարկ Բարտրան տպավորիչ խաղ չեն ցուցադրում:




Լրահոս