Սկանդալ Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”: Այս մասին այսօր` հուլիսի 4-ին,  Հայաստանի Ազգային ժողովում նման հայտարարություն արեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Այս մասին հաղորդում է lragir .am-ը:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է խորհրդարանում ընթանում է համաեվրոպական խորհրդաժողով, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից: Աուրելիա Գրիգորիուն “Մարդու իրավունքների պահպանումը եւ պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում” թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարել է. “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է”։
Ուշագրավ է, որ մոլդովացի փաստաբանի ելույթից հետո խորհրդաժողովի մասնակիցների մի մասը ծափահարել են։
Արտահերթ ելույթի ձայն է խնդրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հակադարձել է այս ապատեղեկատությանը: Նաղդալյանը հորդորել է Հայաստանի խորհրդարանի ամբիոնն ու այս խորհրդաժողովը չօգտագործել պատվեր կատարելու համար։ Նա նշել է, որ անընդունելի է, երբ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։
“Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման”,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:
Շարունակությունը՝ Lragir .am-ում




Լրահոս