Ռոնալդուն` Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ռեկորդակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ մրցավեճում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:

Իտալացիների դեմ հանդիպումը 31-ամյա պորտուգալացու համար 57-րդն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆում:

Այդ ցուցանիշը մեկով ավելին է, քան «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավիինը: «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մասնակցել է փլեյ-օֆֆի 55 խաղի:




Լրահոս