ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ ԲՌՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին՝ գիշերը՝ ժամը 01։10-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք զինված մտել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ 48-ամյա Խաչիկ Պողոսյանի տուն եւ զենքի գործադրմամբ այնտեղից հափշտակել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ ու 1 զույգ ադամանդե ականջօղեր։ Հանցագործների կողմից կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով որովայնի վնասվածքով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել Խ. Պողոսյանի որդին՝ 22-ամյա Տարոն Պողոսյանը: shamshyan.com-ի տեղեկացմամբ` նույն օրը Երեւան քաղաքում՝ Դավիթ-Բեկի եւ Ավետիսյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության աշխատակիցները զինված ավազակային հարձակում կատարած անձանց` Երեւանի Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 1989թ. ծնված Էդգար Կարապետյանին եւ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ 48-ամյա Ալբերտ Տոնոյանին վնասազերծել եւ բերման են  ենթարկել քրեական հետախուզության գլխավոր վարչություն։




Լրահոս