Արգենտինայի ափերի մոտ փոքրիկ դելֆինի սատկելու պատճառ է դարձել ջրազրկությունն ու զբոսաշրջիկների անմարդկային պահվածքը: Վերջիններս փորձել են սելֆի անել դելֆինի հետ:
Այս կադրերն անմիջապես հայտնվել են համացանցում:
Սատկած դելֆինը պատկանում է Franciscana dolphins տեսակին, որոնք հանդիպում են Հարավային Ամերիկայի հարավ-արևելյան հատվածում: Համարվում է, որ բնության մեջ նման դելֆիններից մնացել է ընդամենը 30,000-ը: