Այսուհետ հանձնուքների փոխանցման գործողությունը հնարավոր է իրականացնել նաև առցանց եղանակով` առանց ՔԿՀ այցելելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից կմեկնարկի կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով (www.ced.am) կայքէջ:

Հայտնում ենք նաև, որ առցանց խանութի ծառայությունները սկզբնական շրջանում կգործեն միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:




Լրահոս