Շարապովան պետք է պատասխան տա իր արարքների համար. Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի Ռաֆայել Նադալն անուշադրության չի մատնել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի անվան շուրջ պտտվող դոպինգ-սկանդալը: Նա ընդգծել է, որ սպորտը պետք է մաքուր լինի դոպինգներից:

«Դա վաստ նորություն է ինչպես ամբողջ սպորտի, այնպես էլ թենիսի համար: Սպորտը պետք է մաքուր լինի, և սխալ թույլ տված մարզիկները պետք է պատժվեն: Ես չեմ ցանկանում ինչ-որ սխալ բան անել: Ես հավատում եմ սպորտին և նրա արժեքներին:

Ես ուզում եմ հավատալ, որ Մարիան իսկապես չգիտեր, որ այդ դեղամիջոցն արգելված է: Կանոնները կանոներ են, այդ պատճառով նա պետք է պատասխան տա իր արարքների համար»,- ասել է Նադալը:




Լրահոս