«Յուվենտուս»-ն Ա սերիայի ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուս»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Սասուոլո»-ին: Իտալական ակումբը 10-րդ անընդմեջ խաղում անառիկ է պահել սեփական դարպասը և սահմանել Ա սերիայի ռեկորդ:

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ինտեր»-ին, որն Իտալիայի առաջնությունում 9 անդմեջ խաղերում գոլ չէր ընդունել: Նշենք, որ «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նույնպես ռեկորդ սահմանեց՝ 926 րոպե անառիկ պահելով սեփական դարպասը:




Լրահոս