Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, իսկ պատճառն էլ թիմի երկրպագուների քննադատություններն են:
Մեկ տարի անց ավարտվում է լոնդոնյան ակումբի հետ մարզչի պայմանագրի ժամկետը: Չնայած անհաջող արդյունքներին, ակումբի ղեկավարները լիովին վստահում են Վենգերին: Սակայն մասնագետը կորցրել է երկրպագուների վստահությունը, ինչի համար էլ կարող է հեռացվել աշխատանքից: