Armenian text to speach

Հին ծառերը կտրում են, 10 միլիոն նորի տեղն անհայտ է. Սևանի ափի ծառերի «գլխատnւմն» արդարացնում է ՇՄՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը շտապել է պարզաբանել  «Ժողովուրդ»-ի հրապարակումը, թե «Սևան» ազգային պարկի տարածքում ծառահատում չի իրականացվել, այլ ընդամենը՝ սանիտարական էտ։ Ավելին՝ նախարարության համոզմամբ՝ 1950-60թթ տնկված բարդիները վտանգ են ներկայացնում մարդկանց և բիզնեսմենների համար։ Տպավորություն է, որ Երևանի կենտրոնի ծառերը արմատախիլ արած նույն մասնագետներն են Սևանա լճի ծառերի գլխատման ծրագիրը հաստատել: Ինչ է ստացվում, եթե ծառերը հին են, պետք է կտրել:

Իսկ աշխարհի ամենահին քաղաքներից Հռոմում, օրինակ, մասնագետներն այդպես չեն մտածում, այլ ծռված ծառերին լրացուցիչ էսթետիկ տեսք են հաղորդում՝ պահպանելով իրենց պատմությունը՝ ծառերի գոյության լեզվով:

Rome Detail of the Vittorio Emanuele monument with two sculptures. Altare Della Patria Stock Photo

Ի՞նչ եղավ 10 միլիոն ծառ տնկելու խոստացված ծրագիրը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը եթե նույնպիսի օպերատիվորեն հետևեր նախարարության ամենակարևոր ծրագրի կյանքի կոչմանը՝ 10 մլն ծառ տնկելու վերաբերյալ, առավել ազնիվ կլիներ: Բնապահպանությունը մամուլի հաղորդագրություններով չի չափվում։ Ծառերը պաշտպանելու համար նախ պետք է պատասխանատվություն կրել դրանց պահպանման, իսկ խոստացված նոր անտառների համար՝ դրանց տնկման ու աճեցման արդյունքների վերաբերյալ։

 




Մամուլի Տեսություն

Լրահոս