ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 71 տարեկան եմ, ունեմ 37 տարվա աշխատանքային ստաժ, դրան գումարած` իմ ուսանողական տարիների ստաժը: Բայց քանի որ դիպլոմս կորցրել եմ, չեմ կարողանում իմ 4 տարվա ստաժը վերականգնել, հետեւաբար դա չի հաշվվում: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ 37 տարվա ստաժին գումարվի նաեւ 4 տարվա ուսանողական ստաժը: Հնարավո՞ր է արխիվում ստուգել դիպլոմի առկայությունն ու ավելացնել 4 տարին:

Համլետ Մակիչի Սաֆարյան (գյուղ Ակունք, 22 փող., 8-րդ տուն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնների» 24-րդ կետի համաձայն՝ ուuումնական հաuտատությունում առկա (ցերեկային) ուuման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեuտատով) կամ վկայականով: Դիպլոմի վկայականի հետ ներկայացվում է նաեւ առկա (ցերեկային) ուuման լրիվ դաuընթացն ավարտելու մաuին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:
Նույն կանոնների 24.2-րդ կետի համաձայն՝ եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ, ապա առկա (ցերեկային) ուuման մաuին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:
Ելնելով վերոգրյալից՝ Դուք կարող եք Ձեր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնել ուսումնական հաստատության տված տեղեկանքն առկա (ցերեկային) ուuուցմամբ սովորելու մասին, որում պետք է նշված լինեն ուսումնական հաստատության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու եւ ավարտելու հրամանների օրը, ամիսը, տարեթիվը, համարները, պետական հանձնաժողովի որոշման օրը, ամիսը, տարեթիվը եւ դիպլոմի համարը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում այնքան տվյալներ է պահանջվում ներկայացնել՝ սկսած դիպլոմի ստանալու օրվանից մինչեւ պետական հանձնաժողովի որոշման ամսաթիվը, որ նման թղթաբանական իրարանցումից խուսափելու համար ավելի լավ է՝ քաղաքացին ներկայանա  բուհ՝ իր դիպլոմն արխիվում փնտրելու համար:




Լրահոս