Կրակոցներ Երևանում. դիմակավորված ու զինված անձը հարձակվել է տարադրամի փոխանակման կետի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Ահազանգը ոստիկանություն է ստացվել ժամը 17:40­-ին:

Տարադրամի փոխանակման կետի մոտ կրակոցներ են արձակվել: Վիրավորներ, զոհեր չկան, ոչինչ չի հափշտակվել: Կատարվում են որոնողական աշխատանքներ կրակող անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյասնիկյան պողոտան փակ չէ»,-­տեղեկացրին ոստիկանությունից:




Լրահոս