Մարտի 28-ը ոչ աշխատանքային օր կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օր: Որոշումն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից», – նշված է կառավարության որոշման մեջ:




Լրահոս