3 զինծառայող և 1 ոստիկան են զոհվել թուրքական Մարդին նահանգում Քրդստանի Աշխատավորական կուսակցության զինյալների հարձակման հետևանքով, փոխանցում է «Իհլաս» գործակալությունը:
ՔԱԿ զինյալները պայթեցրել են ականապատ մեքենան, ինչպես նաև գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը:
Եվս մեկ զինծառայող և 6 ոստիկան վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Թուրքական մի շարք նահանգներում շուրջօրյա պարետային ժամ է գործում: