ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Orange»-ի ինտերնետ եմ գնել եւ շատ դժգոհ եմ: Ամեն անգամ զանգում եմ իրենց գրասենյակ, ասում են, թե լավացնում են կապը: Ե՞րբ է, ի վերջո, լավանալու էդ կապը, թե՞ պարզապես հրաժարվեմ էդ կապից:ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ, 24 տարեկան,ծրագրավորողՊԱՏԱՍԽԱՆ.  Մեր ընկերության խանութներում վաճառվող բոլոր սարքավորումների, այդ թվում` 3G մոդեմների համար մենք ունենք հատուկ քաղաքականություն, որի շրջանակներում նույնիսկ մեկ տարով պայմանագիր կնքելու դեպքում բոլոր հաճախորդներն ունեն 15 օր` որոշելու համար, թե սարքավորումը  կամ ծառայությունը համապատասխանո՞ւմ են իրենց ակնկալիքներին, թե՞ ոչ: Ինտերնետի հետ կապված խնդիրները կարող են ունենալ չափազանց տարբեր պատճառներ` մոդեմի վնասվածքը, բաժանորդի համակարգչի օպերացիոն համակարգի եւ շարժական ինտերնետի ծրագրի անհամատեղելիությունը, հակավիրուսային ծրագրի անհամապատասխանությունը եւ այլն: Մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս նման դեպքերում մոդեմը ցույց տալ մեր տեխնիկական մասնագետներին, որոնք էլ կկարողանան անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:Լիլիթ Մարտիրոսյան, Հանրային կապերի պատասխանատու«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ «Orange»-ը փաստացի հրաժարվում է որակյալ կապ ապահովելուց, վաղուց հայտնի է ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք  օգտվել են այդ ընկերության ծառայություններից: Բայց ցավալին այն է, որ ընկերությունը չի կարողանում շտկել բացերը` շարունակելով «առաջ գնալ» միայն գովազդային հոլովակներով:




Լրահոս