ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի բան եմ ուզում հասկանալ` հիմա Հայաստանում ծննդաբերությունը անվճա՞ր է, թե՞ ոչ: Եթե անվճար է, ինչի՞ համար են մաղարիչ ուզում, ինչի՞ չեն հետեւում, որ էդքան փող ենք տալիս էդ քույրերին, հիվանդանոցների աշխատակիցներին:ՄԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, 44 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Արդեն երկար ժամանակ է, որ ծննդաբերությունը Հայաստանում անվճար է, բայց բարեփոխումից հետո  3 տարի է` ամեն ինչ անվճար է: Մենք սահմանել ենք վճարովի ծառայությունները, որ ստանում են հիվանդները, օրինակ` հիվանդասենյակները, վճարում են այն դեպքում, երբ առանձին պալատ են վերցնում: Բայց ծննդօգնությունը անվճար է, մենք պարբերաբար հսկում ենք, հիմա հսկում ենք նաեւ`  աշխատավարձերը պատշաճ վճարում են, թե ոչ: Եթե նման դեպքեր լինում են, կարող են զանգել մեր թեժ գիծ ու ասել, թե որ հիվանդանոցում նման բան կա: Մենք հիմա ամենօրյա հսկողություն ենք սահմանել: Եթե մաղարիչ են ուզում, ուրեմն, կրկնում եմ, մեզ ասում եք` ո՞ր բժիշկն է նման բան արել, ո՞ր հիվանդանոցն է, մենակ  թող գրեն անվանական` ով է նման բան անում, որ հետո նոր մեզանից պահանջե՛ք դրա հետեւանքները: Մենք քայլ առ քայլ էդ ստվերային բաները վերացնում ենք:ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, լավ է, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյան «պարզ ճակատով» հայտարարում է, թե ով որ մաղարիչ ուզի, զանգահարե՛ք: Բայց վատ է, որ նախարարությունում չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում: Իսկ եթե չգիտեն, պետք չէ ՀՀ քաղաքացիներին անպայման ստիպել, որ նրանք անուններ տան, պարզապես կարող են իրենց մարդուն ուղարկել որեւէ հիվանդանոց, կաշառք կամ մաղարիչ առաջարկել ուզած բժշկին, ու ամեն ինչ իրենց համար ավելի պարզ կլինի: Լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները համարձակվեին «անանիմնի» գործունեությունից դուրս գալ եւ խոսել փաստերով, բայց եթե չեն անում, ուրեմն նախարարությունը, որը խիստ շահագրգռված է ոլորտում պտտվող «լեւի գումարների» վերջը տալու հարցում, կարող է իրավիճակը շտկել, ընդ որում` բավականին արագ:




Լրահոս