ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է պատժամիջոցների չեղարկման պայմանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե Մինսկի համաձայնագրերը լիովին իրականացվեն, այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվայում կայացած բանակցություններն արդյունավետ է համարել:

«Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ են եղել, սակայն երկու երկրների միջև բանակցությունները ցույց են տալիս, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել կարևոր խնդիրների լուծմանը, որոնց հետ բախվել է աշխարհը»,- ասել է Քերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է սիրիական և ուկրաինական ճգնաժամերի կարգավորումը:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր հակառուսական պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին: Ռուսաստանի դեմ առաջին սահմանափակող միջոցները սահմանվել էին 2014թ. մարտին Ղրիմի միացումից հետո:




Լրահոս