Դիարբեքիրում քրդերի հետ փոխհրաձգության հետևանքով թուրք զինծառայողներ են սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում 8 թուրք զինծառայող է սպանվել, ևս 24-ը վիրավոր է, փոխանցում է Sabah-ը:

Փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրք զինծառայողներ և Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների միջև: Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ ՔԱԿ զինյալները կրակ են բացել, ապա պայթեցրել ականապատ մեքենան:

Դեպքից հետո լայնամասշտաբ գործողություններ են սկսվել ՔԱԿ զինյալների դեմ:

Երկրի իշխանությունները սահմանափակել են սոցցանցերում բնակչության հասանելիությունը:




Լրահոս