Ռուսաստանը կվերսկսի Սիրիայում ռազմական օպերացիան, եթե «Իսլամական պետությունը»-ը դադարեցնի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտիան Մատվիենկոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ իր ռազմական օպերացիան սկսեց սեպտեմբերի 30-ից: Մարտի 15-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սիրիայից սկսվեց ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը:
Այժմ արաբական հանրապետություն գործում է հրադադարի ռեժիմը, որը համաձայնեցվել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ: Սակայն այն չի տարածվում ահաբեկչական խմբավորումների վրա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայից ռուսական ռազմատիեզերական ուժերի լիարժեք դուրսբերման մասին խոսք լինել չի կարող: