Թուրքիայում 23 քուրդ զինյալ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 23 անդամներ են սպանվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտարարել են թուրքական ԶՈւ գլխավոր շտաբում:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Աֆքան Ալան ավելի վաղ հայտնել էր երկրի 7 շրջաններում պարեկային ժամ սահմանելու մասին:

Նշվում է, որ ՔԱԿ անդամների մոտից ինքնաշեն ռումբ, պայթուցիկներ, նռնակներ, ավտոմատներ և մեծ քանակությամբ զինամթերք է առգրավվել:

Թուրքիայում 2015թ. հուլիսից ՔԱԿ-ի հետ զինված կոնֆլիկտից հետո բախումների ժամանակ ավելի քան 350 քուրդ զինծառայողներ և ոստիկաններ են սպանվել, ռազմական օպերացիայի ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:




Լրահոս