
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում օդում հնարավոր են մինչև -2, իսկ հողի մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։
Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։