
Քաղցրաշենում լարված իրավիճակը դեռևս շարունակվում է: Խաղողագործները դեռևս փակ են պահում մայրուղին, սակայն նրանց պատասխան այդպես էլ ոչ ոք չի տվել:
ArmLur.am-ի հետ զրույցում խաղողագործներից մեկը հայտնեց, որ այնտեղ է գտնվում Արարատի փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը և մեծ թվով ոստիկաններ, սակայն ոչ վարչապետը, ոչ մարզպետը, ոչ էլ խաղողագործական ընկերությունից ներկայացուցիչներ իրենց չեն մոտեցել: