Առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան պաշարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։

ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում հայաստանյան դեղարտադրողների կողմից անհրաժեշտ դեղերի տրամադրումը և ըստ պահանջիմատակարարումը շարունակելուպատրաստակամությունը։

Այս օրերին նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ։

Ողջունելի է նաև մեր շատ բուժաշխատողների պատրաստակամությունը` ցանկացած պահի Արցախ մեկնելու և մեր զինվորների կողքին լինելու։ Այս աշխատանքները համակարգվում են նախարարության կողմից։




Լրահոս