Որ նախարարն ինչքան գումար է նվիրաբերել Արցախի հատուկ հաշվեհամարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության ներկայացուցիչները իրենց մեկ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ փոխանցել են Արցախի հատուկ բացված հաշվեհամարին: Ինչպես հայտարարել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, փոխանցված գումարներով Արցախը զենք-զինամթերք է գնելու:

Եւ այսպես, ստորեւ թվարկում ենք ՀՀ այն նախարարների անունները, ովքեր հրաժարվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձից` այն նվիրելով Արցախի ֆոնդին:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան` 760,000 դրամ
ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյան` 700,000 դրամ
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյան` 670,000 դրամ
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան` 660,000 դրամ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան` 600,000 դրամ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան` 600,000 դրամ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան` 600,000 դրամ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան` 600,000 դրամ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան` 600,000 դրամ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան`596,000 դրամ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան` 590,000 դրամ
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան` 590,000 դրամ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան` 581,306 դրամ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան` 581,306 դրամ
ՀՀ կրթության և գիտութոյան նախարար Լևոն Մկրտչյան` 580,000 դրամ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան` 580,000 դրամ




Լրահոս