ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգևինը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ` բնութագրելով ադրբեջանական կողմի գործողությունները որպես վտանգավոր, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: Կոնգրեսականի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) շարունակվող հակամարտությամբ, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդի անվտանգությանը, այլև ընդհանուր առմամբ տարածաշրջանային անվտանգությանը: Հրադադարի մասին համաձայնագրի սկանդալային խախտումը, որը զինծառայողների և խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձավ, ոչ միայն վտանգավոր է, այլև չկշռադատված: Հարկավոր է անհապաղ կասեցնել Ադրբեջանի ագրեսիան և հռետորաբանությունը, որպեսզի կողմերը կարողանան ապահովել կրակի դադարեցման պահպանման ռեժիմն ու աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ»:




Լրահոս