Սիրիայից հրթիռներ են արձակվել Թուրքիայի ուղղությամբ. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում 6 մարդ է վիրավորվել հրթիռակոծության հետևանքով: Սիրիայի տարածքից 3 հրթիռ է արձակվել, փոխանցում է Reuters-ը:

Հրթիռակոծության է ենթարկվել թուրքական Քիլիս քաղաքը:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում, տեղի բնակիչներին տարհանել են:

Sabah պարբերականը հայտնում է, որ քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:




Լրահոս