ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ լուծումներ ներկայացնել իր հաճախորդներին. «Skrill» վճարային համակարգի հետ համագործակցության արդյունքում, մինչև ս.թ. ապրիլի 30-ը տրվում է բացառիկ՝ առանց միջնորդավճարի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորություն: Գանձվում է միայն արտարժույթի փոխարկման վճարը:
Հաճախորդներին նոր գործիքներ առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի նպաստել սպասարկման ոլորտի բարելավմանը և կրճատել ժամանակի անհարկի կորուստը: Միջազգային ճանաչում և Եվրամիության տարածքում գործունեության ծավալման արտոնություն ունեցող «Skrill» վճարային համակարգի հաճախորդները կարող են մատչելի և ապահով դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 200 երկրից:
ՄոբիԴրամի հաշվին փոխանցում կատարելու համար՝ գործարքն իրականացնողին անհրաժեշտ է իմանալ ստացողի բջջային հեռախոսի համարը և անունը: Փոխանցված գումարի մասին կողմերը կծանուցվեն գործարքից անմիջապես հետո՝ կարճ հաղորդագրությամբ: Ի դեպ, եթե ստացողը ՄոբիԴրամի հաճախորդ չէ, գործարքն ավարտին հասցնելու համար պետք է գրանցվի համակարգում: Գումարը կարող է կանխիկացվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղակայված՝ ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում: