Վանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը “Ա1+”-ի լրագրողն էր։ Գրում է “Ա1+”-ը։
Հայաստանցիները, որոնցից մեկը` կին, Վանում էին իբրեւ զբոսաշրջիկներ։ Պատճառը եղել է այն, որ “Ա1+”-ի լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաեւ ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։Պարզվում է, որ այդ նկարահանել չի թույլատրվում։
ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակա-ահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են եւս մեկ ժամ։
Մանրամասները՝ http://www.a1plus.am/am/politics/2013/08/12/van




Լրահոս