Հռոմի պապը կոչ է արել փախստականներին հույսը չկորցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է հունական Լեսբոս կղզի, որտեղ հանդիպել է փախստականների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք միայնակ չեք: Դուք մեծ զոհողությունների եք գնացել ձեր ընտանիքների համար, այդ իսկ պատճառով ես եկել եմ, որպեսզի ձեր կողքին լինեմ և լսեմ ձեզ»,-ասել է Հռոմի պապը՝ դիմելով փախստականներին:

«Աստված ստեղծել է մարդկանց, որպեսզի նրանք մեկ ընտանիք լինեն, և երբ մեր եղբայրը տառապում է, մենք նույնպես տառապում ենք  »,-ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Նշվում է նաև, որ Հռոմի պապը հունական Լեսբոս կղզուց իր հետ սիրիացի փախստականների կտանի:




Լրահոս