ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի բնակիչները «հացի խնդիրը» լուծելու համար ստիպված արտագաղթում են: Այս տարի արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ գյուղից: Փոքր Սարիարի համայնքապետ Արայիկ Արշակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ գյուղացիներն արտագաղթում են միայն սոցիալապես վատ պայմանների եւ աշխատանք չունենալու պատճառով: «Գյուղում 13-14 տուն դատարկ է, մարդիկ դռները փակել ու քոչել, գնացել են: Դուրսն են՝ Ռուսաստանում: Այստեղ աշխատանք չկա: Կերթան, իրենց համար հացի խնդիրը կլուծեն»,- ներկայացրեց համայնքապետը: Գյուղում այս պահին կա ապրող 46 ընտանիք, որից ընդամենը երեքը չունի բանկերից վերցրած վարկեր: «Մնացածը կոճը կոճին կապրեն՝ վարկերով»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Ապա հավելեց. «Անասուն են պահում, որից ստացածն էլ չեն կարողանում իրացնել: Իսկ այդ վարկերն էլ մեկը մյուսով են փակում»:




Լրահոս