Սահմանադրական փոփոխություներն ընդունումից հետո եկել է այն կյանքի կոչելու և ավարտին հասցնելու ժամանակը: Ընտրություների կազմակերպման, անցկացման համար մեզ հարկավոր է ունենալ նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն ընտրական հանձնաժողովները ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը:
Այսօր երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ: Մենք պարտավոր ենք ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ապահովենք հավասար պայմաններ ընտրական իրավունքի իրականացման համար: Քվեարկության անցկացման տեղամասում, դահլիճում, սրահում և սենյակում: Վստահեմ ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Համաձայն օրենքի ոչ ոք չի կարող ընտրողին հարկադրել, քվերակությունը գաղտնի է և ոչ ոք իրավունք չունի վերահսկել ընտրողի կամքի վրա: Հրապարակի նրա մասնակցության կամ կամքի արտահայտման գաղտնիությունը: Չնայած ընրություները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն: Իսկ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար:
Մեր օրերում կանանց դերի և իրավունքների մասին մտածելիս, մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր կանայք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ լինեն, ինչու չէ նաև ցանկության դեպքում ղեկավար դեր ստանձնեն: Խորհրդարանում կանանց իմաստալից մասնակցության մեծացումը հավատացած եմ կապահովի ավելի լավ արդյունքների հասնելու հավանականությունը: Այդպես մենք էլ ավելի կխթանենք կանանց իրավունքների պաշտպանվածությունը: Մեր օրենսդիր մարմնում նրանց լիարժեք ներգրավածության ապահովումը: Գենդերային հավասարությունը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հնարավորություների իրավունքի ապահովումը նպաստում է ժողովրդավարությանը: Փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարաններն որոնցում իսկապես արտացոլված են հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն:
Իզուր չէ, որ մորը դիմելուց հետո մենք հայաստանցիներս նոր Աստված ենք կանչում: Ուրեմն հավասարության հենքի վրա կառուցենք մեր հարաբերությունները: Մեր փոքրիկ, բայց վեհ ու հզոր, ժողովրդավար, բոլորիս համար թանկ երկրում: Մոր խոսքը որպես կանոն միայն հաստատուն է և կայուն, զսպվածությամբ լի: Մոր ապրելու երազանքում իր զավակներն են, տագնապի պահին թև ու թիկունք, զորավիգ և ապավեն հայրենիքին:
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն << Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար>>:
Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրություների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս քան երկու և ոչ ավելի քան չորս ներկացուցիչ: Քանի որ մենք ՀՀ-ում դեռևս չունենք կուսակցություներ, ուստի առաջարկում եմ, որ կուսակցությունը կամ դաշինքը որոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնություների ՀԿ-ի դիրքորոշումը: Կուսակցության և կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1). 2). 3). 4). թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ:
Ըստ Ընտրական օրենսգրքի ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների և դաշինքների ցուցակներում: Ես գտնում եմ, որ այդ նորմը պետք է պարտադիր լինի, բայց հաշվի պետք է առնվի, որ եթե կուսակցություններն “օբեկտիվ” պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է ‘‘արգելի’’ կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա:Վստահ եմ, որ այդ հարցը հստակ կլուծի աշխատանքային խումբն ազգային փոքրամասնությունների հետ: Կարևոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց և մեր Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկացուցչական մարմնում, որը արդարացի է, առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը: Պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր Հանրապետության և հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս նորմի սահմանումը ժամանակին է գնահատանքի է արժանի և հավատացեք այն ևս մի անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել ոչ մի դեպքում խանգարող չէ:
ՄԱԿ-ի ընդունված <<Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով>> սահմանվում է, որ <<Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության, իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պետք է գտնի պարբերական և անկեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում: Հավատացեք ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ավելի ռեալ կներկայացնի իր համայնքը, որովհետև ներքին խնդիրներն նրան ավելի շատ ծանոթ են ու տեսանելի:
Ժամանակն է նաև մեր օրենսդիր մարմնում լիարժեք ներկացվեն կանայք և մեր ԱԺ-ի կազմի նվազագույնը 25-30% լինեն կանայք: Ստեղծենք վստահության մթնոլորտ և այնպիսի ընտրական պայմաններ, որ ոչ ոք չկասկածի և մտավախություն չունենա ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրությունների իրականացման համար: Իսկ հասարակություն ժամանակին տիրապետի քվեարկության արդյունքներին: Ապագա խորհրդարանում իրենց տեղը գտնեն հիմնականում չվարքաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի և պարկեշտ անձիք: Հավատացած եմ, որ ընտրություններով կորոշվի, թե որ քաղաքական ուժը պետք է կառավարի մեր երկրում: Առավել ևս, որ Ընտրական նոր օրենսգիրքը առանցքային է լինելու, կենսունակ, նվազագույնի կհասցնի հնարավոր ընտրակեղծիքները և արմատական փոփոխություներն ինքնանպատակ չեն լինի:
Կա քաղաքական կամք մնում է դա իրականացվի…
Միդիա-Շանգալ Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ