Երևանում կմեկնարկի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված «Հիշում եմ, հպարտանում եմ» ամենամյա ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ազատության հրապարակում մայիսի 1­-ին կմեկնարկի Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 71­ ամյակին նվիրված «Հիշում եմ, հպարտանում եմ» ակցիան, որի կազմակերպիչն է «Հայ­ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը, որի համար այս միջոցառումը արդեն ավանդույթ է դարձել: «Ակցիայի գլխավոր նպատակն է նոր սերունդներին հիշեցնել, թե ով և ինչ գնով է հաղթել անցած դարի ամենասարսափելի պատերազմում:

Մենք հպարտանում ենք մեր պապերի տարած հաղթանակով, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր երիտասարդները տեղեկացված լինեն Հայրենական Մեծ պատերազմում Հայաստանի ակտիվ մասնակցության և մեր պապերի սխրանքների մասին», ­ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին «Հայ­ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունից, նշում է ՀԿ­ ի նախագահ Գոհար Ղումաշյանը: ՀԿ­ի հաղորդագորությունում նաև նշված է. «Ակցիայի շրջանակներում ակտիվիստները Գեորգիևյան ժապավեններ կբաժանեն անցորդներին, ինչպես նաև կփակցնեն «Հիշում եմ, հպարտանում եմ», «Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար» գրությունները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցնող ավտոմեքենաների ապակիներին:

Ակցիան անցկացվելու է «Պապիկիս հաղթանակը իմ հաղթանակն է», «Մենք Մեծ հաղթանակի ժառանգներն ենք», «Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար» կարգախոսներով: Գեորգիևյան ժապավենի գունային երանգները համապատասխանում են «1941­-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի» մեդալի ժապավենի գույներին։ Հենց դա է պատճառը, որ Գեորգիևյան ժապավենը 21–րդ դարում դարձել է հաղթանակի խորհրդանիշ»:




Լրահոս