Բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ի ներքին եւ արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնական աղբյուրը ապրիլ ամսի պատերազմական գործողություններն են: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը ընդգծեց, որ որ Հայաստանում կա քաղաքական կոնսենուս, իշխանությունները ձևավորվում են ընտրություններով: «Բարոյական չէ պահանջել, ստեղծել արհեստական օրակարգ, պահանջել հրաժարական երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, երբ պարտերազմը շարուանկվում է և երբ կա ուժերի մոբիլիզացման կարիք», – նշեց նա:

Աշոտյանի խոսքով` կան նաև դրական տենդենցներ, որոնց աղբյուրը նորից պատերազմն էր, որը կուտակած բարոյահոգեբանական լիցքը մենք պարտավոր ենք օգտագոծել և արտաքին, և ներքին կյանքում:

Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը` Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ: Արմեն Աշոտյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունում իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելը քաղաքական կարճատեսություն է:




Լրահոս