«Հավատացած եմ, որ ազատ և անաչառ մամուլը հաջողության գրավական է կյանքի բոլոր բնագավառներում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շնորհավորում եմ

Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:
Հավատացած եմ, որ ազատ և անաչառ մամուլը հաջողության գրավական է կյանքի բոլոր բնագավառներում: Խաղաղության լավատեսության, արդարության, անվտանգության իրացնող իրազեկողներ: Գիտակցաբար ապրենք մեր անցյալով, ներկայով ապագայով:

Մի վատնեք ձեր բառերը նրանց վրա ովքեր դրանք չեն գնահատում, արժևորեք նրանց ովքեր անկեղծորեն սիրում և հարգում են Ձեզ: Ապահովեք ապրելու, մտածելու, գործելու և խոսելու ազատություն:
Ցանկանում եմ մասնագիտական կյանքում, գործելակերպում անկողմնակալ և անաչառ տեղեկատվություն: Կյանքի որակյալ ազատ վերլուծություն, հետաքրքիր և արդար մեկնաբանություններ, առողջ մտածողություն: Անձնական կյանքում առողջություն, երջանկություն, հաջողություն, ծով ուրախություն, օվկիանոսային սեր: Թող երջանկությունը, հաջողությունն երբեք չլքի Ձեզ և Դուք ուրախանաք Ձեր գործերով և ձեռքբերումներով:

Աստված Ապավեն

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս