Կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հյատնել էր, որ մայիսի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Շնող գյուղի բակիչ Գ. Պ.-ը (1960 թ. ծնված) ս.թ. մայիսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին ժամը 20.00-ի սահմաններում՝ Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Փրկարարները Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները: Վատ եղանակային պայմաններից ելնելով ժամը 18.30-ին դադարացվել է Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

ArmLur.am-ն ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ մայիսի 5-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.25-ի դրությամբ փրկարարները Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից Դեբեդ գետի երկայնքով որոնողփրկարարական աշխատանքները վերսկսել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 




Լրահոս