Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Շուշիում էին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երկրի երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և այլ պաշտոնյաների հետ մասնակցում էին Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի ևՇուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Դրա շրջանակներում նրանք  այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան 

Արցախ




Լրահոս