Օզիլը կմնա «Արսենալ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մոտակա ժամանակահատվածում լոնդոնցիների հետ նոր պայմանագիր է ստորագրելու:

«Daily Mirror»-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը նոր համաձայնագրով շաբաթական ստանալու է 200 000 ֆունտ, ինչը հավասար է տարեկան 10,5 միլիոն ֆունտի (13,3 միլիոն եվրո):

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Օզիլը մասնակցել է 34 խաղի, որոնցում դարձել է 6 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայի 8 խաղում կիսապաշտպանը 2 գոլ է հեղինակել:




Լրահոս