ՃՏՊ Ավետ Ավետիսյան փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf 4» մակնիշի 32 OU 779 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ռ. Թ.) և «Volkswagen Polo» մակնիշի 40 ZZ 400 (վարորդ` Գ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Volkswagen Golf 4»-ը շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը դուրս է բերվել, իսկ ավտոմեքենան ուղղվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժած Ռ. Թ.-ը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:




Լրահոս