Ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 811 դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ապրիլ ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 428 քաղաքացի: Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 811դիմում, որից 542-ը՝ գրավոր, 269-ը՝ բանավոր: Նշված գրավոր դիմումներից 159-ը ներկայացվել է նախարարություն այցելածքաղաքացիների կողմից:

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 56 (10%), հումանիտար օգնության 82 (15%),կենսաթոշակի վճարման 29 (5%), աշխատանք տրամադրելու 22 (4%), ընտանեկան նպաստի 29 (5%),հաշմանդամության խմբի 31 (6%), տուն-ինտերնատ տեղավորելու 24 (4%),  լսողական սարք տրամադրելու 19 (4%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 89 (33%), կենսաթոշակի վճարման 32 (12%),ընտանեկան նպաստի 45 (17%), հաշմանդամության խմբի 25 (9%), դիմումի ընթացքի ճշգրտման 29 (11%) վերաբերյալ դիմումները:

Ապրիլ ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 319 դիմումի: Դիմումներիպատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 193 (60%)-ը պարզաբանվել է, 105 (33%) քաղաքացու խնդրանք բավարարվելէ, 11-ը (4%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 10-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ, որի վերաբերյալ նախապատրաստվել և համապատասխան գրություններ է ուղարկվել ՀՀ կառավարության և նախագահի աշխատակազմեր:Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս