Հայտնի են Հայաստանի հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը:

Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը Երևան-Դոհա-Լոս-Անջելես չվերթով,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ`

Արսեն Բեգլարյան  «Միկա»

Անատոլի Այվազով  «Փյունիկ»

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»

Պաշտպաններ`

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան  «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան  «Փյունիկ»

Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»

Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ`

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան  «Փյունիկ»

Դավիթ Հակոբյան «Շիրակ»

Տիգրան Բարսեղյան    «Գանձասար»

Բենիկ Հովհաննիսյան  «Արարատ»

Զավեն Բադոյան  «Բանանց»

Հարձակվողներ`

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան «Փյունիկ»

Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում:  Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին» մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:




Լրահոս