Տավուշի մարզում արտագաղթը շարունակվում է: Այն մեծ ծավալների է հասել հատկապես սահմանամերձ Բերդի շրջանում, որը դարձել է մի տեսակ փակուղի, որը կտրված է մեծ ճանապարհներից: Բերդից գաղթը մեծ է հատկապես Ռուսաստանի Դաշնություն: Նոր ուսումնական տարում Բերդ քաղաքի հանրակրթական 4 դպրոցները միասին ունեցել են 94 առաջին դասարանցի: 1968թ. Բերդ քաղաքում եղել է առաջին դասարանցիներից բաղկացած 8 դասարան, որոնցից ամենափոքր կազմովն ունեցել է 42 աշակերտ: Այսօրվա դպրոցականներն ապագա զինվորներ են՝ հայրենիքի պաշտպաններ: Շարունակվող արտագաղթը ՀՀ անվտանգության համար մեծ սպառնալիք է դարձել:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ