Ձերբակալվել են Գագիկ Բեգլարյանի թիկնապահները. armtimes.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armtimes.com–ը գրում է, որ երեկ գիշերը ձերբակալվել են տրանստպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին արդեն կալանավորել են:

Սույն «միջոցառումը» տեղի է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Առավել մանրամասեր մեզ առայժմ հայտի չեն:

Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին:

Մանրամասներըէ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս